Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 11:08 24-10-2023

Իրանը դիմել է ՌԴ-ին և Չինաստանին. թույլ չտալ ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինի շահերին հակասող բանաձևի ընդունումը

Իրանական կողմը դիմել է Ռուսաստանին և Չինաստանին, որպեսզի նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին թույլ չտան Պաղեստինի շահերին հակասող բանաձև ընդունել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարությունների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքներով։

«Այսօր պարոն Լավրովը, որը ՄԱԿ-ում վետոյի իրավունք ունեցող երկրի ԱԳՆ ղեկավարն է, և ես շատ լուրջ բանակցություններ ենք վարել այդ հարցի շուրջ։ Այս հարցով մենք խորհրդակցում ենք նաև Չինաստանի հետ։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ ՄԱԿ-ը չընդունի Պաղեստինի ժողովրդի շահերին հակասող բանաձև»,- լրագրողներին ասել է նախարարը:

ԱՄՆ-ն այս շաբաթվա սկզբին տարածել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության վերաբերյալ: Փաստաթուղթը հրադադարի կոչ չի պարունակում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք