Ներքին 2 տարի առաջ - 11:44 16-10-2023

Դալարիկ-Քարակերտ երկաթուղային հատվածի երթևեկությունը վերականգնվել է

Հոկտեմբերի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսել է երթևեկությունը Դալարիկ-Քարակերտ հատվածով, որտեղ հոկտեմբերի 12-ին բեռնատար գնացքը դուրս էր եկել ռելսերից։

Արդյունքում վնասվել էր ոչ միայն շարժակազմը, այլև վնաս էր պատճառվել երկաթուղային գծին և կոնտակտային ցանցին։

ՀԿԵ «Մասիս» Ուղևորատար կայան ձեռնարկության վթարավերականգնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 16-ից վերականգնվել են նաև ուղևորափոխադրումները։

Այդ ժամանակահատվածում չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորատար գնացքները, իսկ Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային չվերթն իրականացվել է ժամանակավոր սխեմայով։

ՀԿԵ-ն հերթական անգամ հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին