copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:38 07-09-2024

Գերմանիայում երկաթուղային երթևեկությունը կաթվածահար է եղել

Գերմանական Deutsche Bahn երկաթուղային ընկերությունը շաբաթ օրը հայտարարել է, որ երկաթուղային հաղորդակցությունը երկրի կենտրոնում «զանգվածային կերպով խափանվել է»՝ պատճառաբանելով տեխնիկական անսարքությունը:

Իր կայքում տեղադրված հայտարարության մեջ երկաթուղային օպերատորն ասում է, որ գնացքները չեն կարողանում լքել իրենց կայարանները տուժած տարածքում, և իրենք շտապ աշխատում են խնդիրը լուծելու համար: Իր հերթին, ARD հանրային հեռարձակողի Tagesschau.de գործակալությունը հայտնել է, որ Ֆրանկֆուրտի շրջանում Deutsche Bahn ռադիոկապի անսարքությունները չեն գործում։