copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:08 30-01-2024

Երևան-Երասխ ավտոճանապարհին երթևեկությունը կաթվածահար է եղել

Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, երթևեկությունը մերկասառույցի պատճառով կաթվածահար է եղել։

Երթևեկելի գոտուց դուրս տասնյակ վթարված ավտոմեքենաներ են։

Վարորդները նշում են, որ մերկասառույց ճանապարհը մշակված չէ աղ ու ավազով։