Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:00 14-10-2023

Շուշին ու Հադրութը հետ բերող Սասուն Միքայելյանն Արցախը հանձնելիս բացակա, Ավինյանի երդմանը՝ ներկա

2023 թվականի սեպտեմբերի 19-ին թշնամի Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված լայնամասշտաբ հարձակման և ցեղասպան գործողությունների ֆոնին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ընհատակ էր անցել։

Մենք մի քանի անգամ փորձել էինք կապ հաստատել Միքայելյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Oragir.News-ը մի քանի անգամ եղել էր նաև ԵԿՄ շենքի տարածքում, սակայն աշխատակիցները թույլ չէին տվել ներս մտնել՝ պատճառաբանելով, թե Սասուն Միքայելյանը դիրքերում է, որևէ մեկին չի կարող հարցազրույց տալ։

Նշենք, որ Միքայելյանը ո՛չ ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, ո՛չ էլ 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոն չէր այցելել, ԵԿՄ-ից առանց հրամանատարի էին հարգանքի տուրք մատուցել զոհված զինծառայողների հիշատակին։

Եվ ահա շուրջ 1 ամիս «կորելուց» հետո Սասուն Միքայելյանը հայտնվեց Երևանի քաղաքապետարանում՝ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը։

2020 թվականից հետո իր հարցազրույցներում Սասուն Միքայելյանը, ով 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունն ավելի կարևոր էր համարում քան Արցախյան առաջին հաղթական պատերազմը, մշտապես Շուշին ու Հադրութը ազատագրելու խոստում էր տալիս։

Այսօր, սակայն, երբ ոչ միայն Շուշին ու Հադրութն են օկուպացված, այլ նաև ամբողջ Արցախը, պարզ չէ, թե ինչ քայլեր է ձեռնարկում Սասուն Միքայելյանը՝ դրանք վերադարձնելու ուղղությամբ։

Մի բան հստակ է, որ Սասուն Միքայելյանը ՔՊ-ականների կազմակերպած շոուներին մասնակցելու ժամանակ ունի, իսկ հայրենիքի պաշտպանությանը վերաբերող խնդիրների համար՝ ոչ։

Միքայելյանը երեկ Երևանի քաղաքապետարանից դուրս գալիս խուսափեց լրագրողների հարցերին պատասխանել և «փախուստի դիմեց»։

Oragir.News-ն այսօր փորձեց կապ հաստատել Միքայելյանի հետ, հարցնել, թե որևէ ասելիք չունի՞ Արցախում կատարվածի վերաբերյալ, իր համար ընդունելի՞ են Փաշինյանի որոշումները և առհասարակ, մնո՞ւմ է իր խոստմանը հավատարիմ, որ Շուշին և Հադրութը պետք է հետ բերի։ Սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան