copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:16 18-02-2023

Սասուն Միքայելյանն Իշխանաձորից փախել է․ «Սև հովազ» ջոկատի հրամանատար

Էն երկրապահը, որը ես եմ ճանաչել, Սասուն Միքայելյանն այդ երկրապահի հետ ընդհանրապես կապ չի ունեցել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարություններին, ասաց «Սև հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։

«Լուսահոգի եղբայրս մի լավ խոսք ուներ` Քաջ Նազարի բախտակիցներ, թե ոնց պատահեց, էսօրվա Նիկոլ կոչվածի հետ եկավ մարդկանց խաբելով լուսափայլ հրեշտակի կերպարանքով։ Եվ եթե այսօր Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանի կողքին է, ուրեմն նույն ազգակործան ծրագիրն են իրականացնում։ Հանցագործություն անողի հանցանքը թաքցնողը նույն հանցագործն է։ 1990-ականների մութ ու ցուրտ տարիներին անգամ էս տեսակ քանդված չէր երկիրը, ինչքան էսօր քանդեցին։ Եթե ինքն իր սկզբունքներին չի դավաճանում, իր սկզբունքները 90-ական թթ. ազատագրել մեր տարածքները, իսկ էսօր իր քաղաքական թիմը մեր ազատագրած տարածքները կոչում է ադիբեջանական։ Դա ա՞ իրա սկզբունքները, ես այդպիսի սկզբունք չեմ ճանաչում։ Դա նշանակում է նախկինում եղած սկզբունքը դավաճանել, դավաճանել ընկերներին, ազգին ու էսօր սատարել մեկին, ով խեղկատակ է ու ամեն ինչ անում է, որ արագ տեմպերով բացի սահմանը, որ ամբողջ թուրք ժողովուրդը երկրաշարժից հետո լցվի Հայաստան»։

Նա նշեց, որ երկրապահի տղաները պատերազմի օրերին եղել են սահմանում. «Երբ հոկտեմբերի 12֊ին տղայիս ոտքը կոտրվեց, ես բերեցի Հայաստան, նորից որոշակի տղաների հավաքեցի ու հետ գնացի։ Սասուն Միքայելյանը հոկտեմբերի 12-13-ին որոշակի թվով տղաների հետ շարժվեց Իշխանաձոր, 14-ին հասնում է տեղ, 15-ին փախուստի են դիմում։ Ու մի օր սահմանում գտնվողներից շատ շատերը մարտական խաչ էլ են ստացել»։

«Սև հովազ» ջոկատի հրամանատարը նշեց, որ շատ անգամներ է հարց բարձրացրել, որ հոկտեմբերի 3-4֊ի սահմաններում Ջաբրայիլի ուղղությամբ հակառակորդն ուներ լուրջ կուտակումներ․ «Բայց մեր հրետանին լռեց։ 2 լավ հրթիռներ, որ ունենք, իբրև թե 10 տոկոսով էր կրակել, 2 հրթիռ էր ուղարկվում այդ ուղղությամբ ու պատերազմը վերջանում էր մեր օգտին։ Թող սա քննեն Ռեմբոները, բա խի՞ էդ մասին չեն խոսում` ինչի՞ էդ ուղղությամբ չկրակվեց, այ էդ ժամանակ, որ կրակվեր, իրոք Ռեմբոներ կդառնայիք»։

Անդրադառնալով Միքայելյանի այն հայտարարությանը, թե պատերազմը Նիկոլ Փաշինյանը չի սկսել, Սերոբ Գասպարյանն ասաց ․ «Մենք ունեցել ենք նորմալ բանակ` չնայած եղած թերություններին։ Բայց էն ժամանակ, որ Նիկոլը գնաց Արցախ ու հայտարարեց Արցախը Հայաստան է և վերջ, բանակցության էլ ոչ մի տեղ չթողեց, հենց սա նշանակեց պատերազմ։ Հիմա Նիկոլն ու իր խամաճիկներն ինչի՞ նույնը չեն ասում։ Անգամ ասում են Հայաստան գոյություն չունի։ Անգամ էս իրավիճակում ուզում են արագ սահման բացել, Թուրքիայում էնքան մարդիկ են անտուն մնացել, իսկ հայերը լքում են Հայաստանը, էդ շենքերը Երևանի սրտում ո՞ւմ համար են սարքում, ովքե՞ր են վերցնելու էդ շենքերն ու ապրեն։ Սա կրկնվում է, մի քանի հարյուր տարի առաջվա պատմությունը, երբ Օսմանյան Թուրքիան եկավ Արևմտյան Հայաստան, տեղավորվեց ու կամաց-կամաց վերցրեց իշխանությունը, ապա՝ վտարեց»։