Ներքին 2 տարի առաջ - 09:00 14-10-2023

Պարգևավճարներ՝ Արցախի դիմաց․ ինչու են իշխանությունները խոչընդոտում արցախցիների ինքնակազմակերպմանը

Արցախից բռնի տեղահանումից մի քանի օր հետո պաշտոնական հաղորդագրություն եղավ, որ Արցախի քննչական կոմիտեն քննում է Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի գործը, սակայն դրանից հետո Արցախի ոչ մի գերատեսչությունից այլևս ոչ մի այլ հաղորդագրություն չեղավ, եթե չհաշվենք Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան գրառումներն ու հաղորդագրությունները։

Oragir.News-ի տեղեկություններով, Արցախի պաշտոնյաների և ԱԺ պատգամավորների մեծ մասը փորձում է Հայաստանում պահպանել Արցախի ենթակառուցվածքները։ Սակայն այս նախաձեռնությանը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կտրականապես դեմ են։

Այժմ որոշակի քննարկումներ և հանդիպումներ են տեղի ունենում, որտեղ քննվում է, թե ինչ ձևաչափով ու որ մարմինները պետք է շարունակեն իրենց գործունեությունը։ Քննարկվում է հատկապես Արցախի Ազգային ժողովի արտագնա նիստ անցկացնելու հարցը։ Բայց ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձում են խոչընդոտել այս նախաձեռնությունը։

Որպես հիմնական կռվան իշխանություններն օգտագործում են ներկա լարված իրավիճակը․ իբր նման քայլը կարող է հայ-ադրբեջանական ռազմական նոր էսկալացիայի առիթ հանդիսանալ, սակայն արցախցիների շրջանում խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի շահագրգռվածությունն այս հարցում ավելի կոնկրետ պատճառներ ունի։

Խոսվում է, մասնավորապես, արևմտյան զգալի ֆինանսական աջակցությունների մասին, որոնք Հայաստանին են փոխանցվելու մի քանի պայմանի դեպքում, որոնցից մեկն էլ Արցախի պետական ինստիտուտների հետագա գործունեության դադարեցումն է։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան