Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:40 30-09-2023

Օգնությունից զրկելու կոչերի համար 1-4 տարվա ազատազրկում է նախատեսված. փաստաբան

«Հանրահավաքներին մասնակցելուն խոչընդոտելու համար, այսինքն՝ տվյալ պարագայում՝ Անի Վարդազարյանի ՝ հանրահավաքներին մասնակցելուց հետ պահելուն ուղղված կոչը, կարող է համապատասխանել հանրությանը հայտնի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածին»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով Սուրենավանի ՔՊ-ական համայնքապետ Անի Վարդազարյանի գրառմանը։

Նա ասաց, որ իր կողմից վկայակոչված հոդվածին համապատասխանող հանցակազմի համար օրենքով նախատեսված է ազատազրկում․ «Անի Վարդազարյանը կարող է դատապարտվել 1-4 տարվա ազատազրկմամբ»։

Հարությունյանը նշեց նաև, որ իր տեղեկություններով՝ փաստաբան Ամրամ Մակինյանը Անի Վարդազարյանի գրառման փաստով հաղորդում է ներկայացրել։

Նշենք նաև, որ Անի Վարդազարյանը, գրառումը կատարելուց որոշ ժամանակ անց, այն հեռացրել էր՝ փակելով նաև իր ֆեյսբուքյան էջը։

Հարցին՝ այս դեպքում հնարավո՞ր է, որ Վարդազարյանը խուսափի պատասխանատվությունից, փաստաբանն ասաց, որ դեպքն արդեն կատարված է և հասարակությունն արդեն իր վերաբերմունքը ցույց է տվել նրա անձի ու երևույթի նկարմամբ։

Հիշեցնենք, որ Անի Վարդազարյանը գռաում էր կատարել, հանրահավաքներին մասնակցող արցախցիների մասին․ «Այն արցախցին, որը կմասնակցի ցուցերին, զրկել բոլոր տեսակի օգնություններից»։

Նշենք, նաև որ նույն գրառումը տարածել էին նաև մի քանի ՔՊ-ական աջակիցներ։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին