Ներքին 2 տարի առաջ - 16:24 30-09-2023

Յուրաքանչյուր բռնագшղթած քաղաքացի պետք է ամսական 97.000 դրամ ստանա. Կարեն Քոչարյան

Այս իշխանությունները տարիներ շարունակ մուննաթ էին գալիս բոլորի վրա, որ Արցախին ամենաշատ գումարը իրենք են տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«ՀՀ բյուջեով Արցախին տրվող գումարը կազմում էր 140 միլիարդ դրամ: Հիմա, միասնության կոչ անելու փոխարեն, այս իշխանությունները պետք է շտապ վերաձևակերպեն բյուջեի այդ տողը և այդ գումարը տրամադրեն տնից-տեղից զրկված այն 120,000 մարդկանց, որոնք զրկվել են իրենց տանիքից:

Պարզ թվաբանություն է, եթե 140 մլրդ բաժանես 120,000-ի, ստացվում, որ յուրաքանչյուր անձին տարեկան կտրվածքով հասնում է 1,167,000 (մեկ միլիոն հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ: Այսինքն՝ ամսական 97,000 դրամ: Այսինքն յուրաքանչյուր բռնագաղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ փող ստանա: Կրկնում եմ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ, ոչ թե ընտանիք:

Փողանակ ափալ-թափալ անիմաստ Հռոմի ստատուտներ քննարկեք, շտապ վերաձևակերպեք բյուջեի այդ տողը, որպեսզի արդեն հոկտեմբերից մարդիկ ստանան, գոնե կտուրի տակ ապրելու վարձի գումարը», - գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը