Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:45 29-09-2023

Դոլարը թանկացել է

Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Հրապարակված տվյալների համաձայն, դոլարըթանկացել է՝ մոտենալով 400-ին։

Սա թերևս մեկ պատճառ կարող է ունենալ․ Հայաստան կրկին դոլար է մտնում։

Պայմանավորված վերոնշյալով, կարելի է ենթադրել, որ Հայաստանում կրկին կթանկանա ամեն ինչ։

Նշենք, որ ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 392.50 դրամ՝ սեպտեմբերի 27-ի համեմատ արժևորվելով 2․92 դրամով։ Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 394 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 399 դրամ: Փոխանակման կետերում դոլարի առքը 395 դրամ է, վաճառքը՝ 400 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 411․86 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`422 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 414-417 դրամ է, վաճառքը՝ 423 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 3.99 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․12 դրամ։Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4․05 դրամ, վաճառքը`4․10 դրամ։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին