Ներքին 2 տարի առաջ - 12:24 28-09-2023

Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ ԿԽՄԿ

Հազարավոր մարդիկ, ովքեր այժմ լքում են իրենց տները, պետք է պաշտպանված լինեն վտանգներից։ Բնակչության լայնածավալ տեղաշարժը հաշվի առնելով՝ կոչ ենք անում իշխանություններին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը: Այս մասին հայտնում են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունից:

«Հիվանդ, վիրավոր, տարեց, հաշմանդամություն ունեցող մարդիկ, հղի կանայք ու ընտանիքից բաժանված կամ առանց ուղեկցության երեխաները պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանան։

ԿԽՄԿ-ի գլխավոր առաջնահերթությունն է ապահովել այս մարդկանց անվտանգությունը, ինչպես նաև սննդի, առողջապահական ծառայությունների հասանելիությունը։

Առաջնային է նաև օգնել քաղաքացիներին գտնել իրենց կորցրած հարազատներին, ինչպես նաև շարունակել տարհանել վիրավորների ու անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդների։

Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա, հեռահաղորդակցության ծառայությունները խաթարված են, ինչի հետևանքով մարդիկ դժվարությամբ են կապ հաստատում հարազատների հետ։

Անցած շաբաթվա ընթացքում մեր թիմերը տարհանել են շտապ օգնության կարիք ունեցող 50 վիրավորների և տրամադրել 66 տոննա ալյուր, բժշկական պարագաներ, 28,000 տակդիր և 1,500 լիտր վառելիք՝ տեղի բուժհաստատությունների գեներատորների աշխատանքն ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան