Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:25 26-09-2023

Վիրահայերն օգնություն կցուցաբերեն արցախահայությանը

Թբիլիսահայության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ, «Հայարտուն» կենտրոնում կազմակերպվում է արցախահայության օգնության կենտրոն, հայտնում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը (ՀԿ):

ՀԿ-ն գրում է՝ թբիլիսահայությունը սրտի ցավով է ընդունում վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները և իր օգնության ձեռքն է մեկնում բռնի տեղահանված Արցախի մեր քույրերին ու եղբայրներին:

«Կոչ ենք անում բոլորին՝ օգնությանն իրենց մասնակցությունը կատարել դրամական ձևով, ինչպես նաև նոր, չօգտագործված մանկական ձմեռային հագուստ նվիրաբերելով նորածիններից մինչև 14 տարեկան երեխաների համար
Օգնության կենտրոնը կգործի «Հայարտուն» կենտրոնում ամեն օր՝ ժամը 10:00-18:00-ին: Միջոցառումը լինելու է շարունակական
Հարցերի դեպքում զանգահարել Եվգենյա Մարկոսյանին՝ հեռ. 593 13 43 09, Լևոն Չիդիլյանին՝ հեռ. 599 19 78 25 կամ Արթուր Միրզոյանին՝ հեռ. 558 18 58 02:

Հասցե՝ ք. Թբիլիսի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11»:

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին