Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 16:41 17-11-2022

Ալիևը բացառել է, որ արցախահայությանը վերաբերող հարցերը ընգրկվեն խաղաղության պայմանագրում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրում ընդգրկվեն Արցախում բնակվող հայերին վերաբերող հարցեր։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակության հետ կայացած հանդիպման ընթացքում։

Ալիևը շեշտել է, որ Հայաստանը Պրահայում և Սոչիում համաձայնել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչը նշանակում է, որ դա վերաբերում է Ադրբեջանի «ողջ տարածքին»։ Նրա խոսքով՝ Հայաստանը ցանկանում է, որ պայմանագրում ներառվեն նաև արցախահայությանը վերաբերող հարցերը, ինչը «հնարավոր չէ»։

«Ասում են՝ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը։ Ոչ միայն ասում են, այլ ստորագրում են Պրահայում և Սոչիում։ Սա նշանակում է մեր ողջ տարածքի ինքնիշխանությունը։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ ցանկանում են հաշտության պայմանագրում ներառել Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցեր։ Դա տեղի չի ունենա։ Դա անհնար է: Մենք սրան չենք համաձայնի»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև շեշտել է, որ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ։ «Վերջերս ասացի, որ եթե իրենք խաղաղություն են ուզում, մենք էլ խաղաղություն ենք ուզում։ Եթե ​​նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա իրենց ընտրությունն է»,- նշել է նա։

Վերջինս նաև հիշեցրել է, որ երեսուն տարի տարածաշրջանում խաղաղություն չի եղել։ Նա նաև սպառնացել է, որ «Հայաստանը չպետք է մոռանա, թե խաղաղության բացակայությունը ինչով է ավարտել»։


Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»