Ներքին 1 տարի առաջ - 12:20 26-05-2025

Սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնեմ, եթե ՀՀ ՍԴ-ն խաղաղության պայմանագրում խնդիր տեսնի․ Փաշինյան

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք պարտավոր ենք այն ուղարկել ՍԴ՝ ստուգելու համար պայմանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը․ այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե ՍԴ-ն որոշի, որ այն չի համապատասխանում ՀՀ Սահամանադրությանը, կստեղծվի առանձնահատուկ իրավիճակ։

«Ազնիվ ասեմ, թե այդ պարագայում ինչպիսի դիրքորոշում կունենա ՀՀ կառավարությունը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանդրական փոփոխություններ, քանի որ այս գործընթացը և խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն։ Մեր հասարակությանը կհամոզենք, որ այդ փոփոխությունն արվում է տևական խաղաղության հասնելու համար»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանին կողմից բարձրացված խնդիրների լուծման ճանապարհը հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է և որ այդ ժամանակ Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կփարատվեն։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ

Ձեզ գուցե հետաքրքրի