Ներքին 3 տարի առաջ - 11:44 03-09-2023

Նախագահ Խաչատուրյանը մասնակցել է «Հայկական դրամի 30-ամյակը» խորագրով գիտաժողովին

Հայկական դրամի ներդրման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսի հանձնաժողովը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ անցկացվել է «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողով: Գիտաժողովի բացման խոսքով հանդես են եկել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ողջունել է բարձր մակարդակի գիտաժողովի անցկացումը և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին:

«Համոզված եմ, որ քննարկումները օգտակար կլինեն ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների և առանձին երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչների համար և լուծումներ կգտնվեն օրակարգային խնդիրների վերաբերյալ»,- նշել է նախագահը:

Գիտաժողովին, որին հրավիրված են բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտասահմանից, ներկայացվել է հայկական դրամի անցած 30-ամյա ուղին, քննարկվել են դրամավարկային և բյուջետային քաղաքականությունը, գլոբալ ֆինանսական համակարգում թվային և «կանաչ» տնտեսությունների դերին, գլոբալ ֆինանսական համակարգի ռիսկերին ու թվային արժույթին վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը