Նոյեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 141/4 հասցեի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են Շիրակի մարզի բնակիչ 44-ամյա Ատոմ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ Պարեկների հարցին, թե ինչ արգելված իրեր կան իրենց մոտ, ուղևորը՝ ՌԴ քաղաքացի 44-ամյա Սպարտակ Դ․-ն, գրպանից հանել է մոխրացած հետքերով կաթուցիչը և փորձել գցել բերանը, սակայն պարեկների հորդորով այն հանել և ներկայացրել է վերջիններիս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների կողմից նշված անձինք թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ հատուկ պահպանվող տարածք։
Ավելի՝ սկզբնաղբյուր
կայքում: