Ներքին 5 տարի առաջ - 23:09 23-07-2021

Արման Դիլանյանը մասնակցել է «Եկեղեցին և սահմանադրական մշակույթը» խորագրով շնորհանդեսին

2021 թվականի հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցած «Եկեղեցին և սահմանադրական մշակույթը» խորագրով շնորհանդեսին, տեղեկացնում է Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջը:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության լույս ընծայած «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրությունը և «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» ժողովածուն։

Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՍԴ նախագահն ընդգծել է, որ հայ ժողովրդի հոգևոր կյանքը և հոգևոր արժեքները մշտապես առանցքային են եղել երկրի բնականոն իրավական ու սահմանադրական զարգացման համար։ Ամփոփելով իր խոսքը՝ Արման Դիլանյանը կարևորել է պետության և եկեղեցու փոխլրացնող հարաբերությունները՝ որպես հասարակական կյանքի և հանրային համերաշխության հենք։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին