Մամուլ Տեսանյութ 3 տարի առաջ - 08:51 06-12-2022

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բարձրացրել է իր պաշտոնավարման հարցը. ինչպես են արձագանքել դատավորները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2022 թվականի հոկտեմբերի սկզբին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը դատարանի անդամների մոտ բարձրաձայնել է իր՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման մասին հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը եւ պարզաբանեց, թե ինչու է իր հրաժարականի մասին հարցը բարձրաձայնել: «Երբ ես ընտրվում էի Սահմանադրական դատարանի նախագահ, այդ ժամանակ իմ գործընկերներին հայտնեցի, որ երկու տարի հետո բարձրացնելու եմ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում իմ հետագա պաշտոնավարման մասին հարցը: Ես կատարեցի խոստումս եւ այս տարվա հոկտեմբերի սկզբին ՍԴ դատավորների մոտ բարձրացրի իմ հետագա պաշտոնավարման հարցը, թե արդյոք իմ կոլեգաները կողմ են, որ ես շարունակեմ մնալ ՍԴ նախագահ, թե ոչ», – մանրամասնեց նա:

Արման Դիլանյանը նաեւ հայտնեց, որ իր գործընկերներից որեւէ առարկություն իր հետագա պաշտոնավարման մասով չի եղել, ուստի շարունակելու է կատարել իր՝ ՍԴ նախագահի պարտականությունները: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ այս տարվա հուլիսի 5-ին էր գրել, որ աշնանը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձրացնելու է իր հետագա պաշտոնավարման մասին հարցը:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին