Ներքին 4 տարի առաջ - 19:19 08-06-2022

Արման Դիլանյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

2022 թվականի հունիսի 8-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ տիկին Կլեր Բազի Մալորիի հետ, որը Բարձր դատարանի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։

Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը Կլեր Բազի Մալորիին շնորհակալություն է հայտնել հրավերն ընունելու և պաշտոնական այցով Հայաստան ժամանելու համար:

ՍԴ նախագահը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի հետ ավանդաբար ակտիվ համագործակցության հետագա զարգացումը և ընդգծել է Սահմանադրական դատարանի հանձնառությունը՝ շարունակելու արդյունավետ գործընկերությունը Սահմանադրական արդարադատության միասնական խորհրդի շրջանակներում:

Իր հերթին Վենետիկի հանձնաժողովի նախագահ տիկին Կլեր Բազի Մալորին շնորհակալություն է հայտնել Երևան այց կատարելու հրավերի ու ջերմ ընդունելության համար և նշել է, որ իր պաշտոնական այցը կնպաստի երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։ Կլեր Բազի Մալորին հայտնել է, որ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հետ և դիտարկելու ապագայում համատեղ նախաձեռնությունների իրականացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ հետագա համագործակցության օրակարգի շուրջ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի