Ներքին 3 տարի առաջ - 18:34 09-11-2022

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է լիտվացի իր գործընկերոջ հետ

Հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով Վիլնյուսում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Դանուտե Յոչիենեի հետ:

Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների բարձր դատարանների ղեկավարներն անցել են ընդլայնված կազմերով աշխատանքային հանդիպման:

Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Արման Դիլանյանի ղեկավարած պատվիրակության այցը Վիլնյուս և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանը:

Դանուտե Յոչիենեն ողջունել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ ներքին բարեփոխումները և նշել, որ իր երկրի բարձր դատարանը պատրաստ է կիսվել իր կուտակած փորձով և օժանդակություն ցուցաբերել Հայաստանի դատաիրավական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին:

Շնորհակալություն հայտնելով աշխատանքային այցի հրավերի ու Վիլնյուսում հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները շարունակաբար կզարգանան ու առաջընթաց կարձանագրեն: Այս առնչությամբ Արման Դիլանյանն առանձնահատուկ կարևորել է սահմանադրական արդարադատության ոլորտում կապերի ընդլայնումը և իրավունքի գերակայության ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը միտված քայլերը:

Աշխատանքային քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրներում անհատական սահմանադրական դիմումի ինստիտուտին և սահմանադրական դատարանների կողմից ընդունված որոշումները հանրությանը հաղորդակցելու առանձնահատկություններին:

Հանդիպման ավարտին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը գրառում է կատարել Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև Դանուտե Յոչիենեի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լիտվայի սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում, գրադարանում և աշխատանքային սրահներում:

Վիլնյուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սահմանադրական դատարանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նաև աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահի, Արդարադատության նախարարի և Գերագույն դատարանի նախագահի պաշտոնակատարի հետ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին