Ներքին 2 տարի առաջ - 23:03 02-09-2023

Արցախում երեխաները սովից ուշագնաց են լինում

Ֆեյսբուքյան օգտատեր Արփինե Պետրոսյանն իր էջում Արցախում բնակվող Լուիզա Առուստամյանի հետ նամակագրությունից հատված է հրապարակել, որտեղ վերջինս ներկայացնում է Արցախում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ երեխաներն արդեն սովից ուշագնաց են լինում, հիվանդության համար դեղ են խմում, իսկ դեղից հետո նրանց սնունդ է անհրաժեշտ, ինչի բացակայութան պատճառով էլ երեխաների ինքնազգացողությունը վատանում է։

Լուիզան նաև նշել է, որ երեկ՝ սեպտեմբերի 1-ին, դպրոցում տոնաան միջոցառման ժամանակ ուշագնաց է եղել իր աղջիկը։