Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:05 14-10-2021

Ավստրիացի պատգամավորը ուշագնաց է եղել խորհրդարանի նիստի ժամանակ

Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատ Եվա-Մարիա Հոլցլայթները ուշագնաց է եղել Ավստրիայի ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) նիստում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է Kronen Zeitung-ը:

Հոլցլայթների ինքնազգացողությունը վատացել է ամբիոնի մոտ՝ հենց իր ելույթի պահին:

Նշվում է, որ պատգամավորները ստիպված են եղել ընդհատել նիստը՝ իրենց գործընկերոջը բուժօգնություն ցուցաբերելու համար:

Ավելի ուշ, երբ Հոլցլայթներն իրեն ավելի լավ է զգացել, նիստը վերսկսվել է:

Նույն օրը երեկոյան, պատգամավորն իր Twitter-ում շնորհակալական խոսքեր է գրել գործընկերներին՝ աջակցության համար:

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը