Միջազգային հանրությունը պետք է անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկի Գազայի հատված, որտեղ տեղահանվածների ճամբարները հեղեղվել են ուժեղ անձրևների պատճառով, «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը հայտարարել է պաղեստինյան անկլավի քաղաքացիական պաշտպանության խոսնակ Մահմուդ Բասալը։
«Ցածրադիր վայրերում գտնվող վրանային ճամբարներում ջրի մակարդակը բարձրացել է մինչև մեկ մետր, և տարհանվածները ստիպված են քնել բացօթյա։
Փախստականներին անհրաժեշտ է անհապաղ օգնություն։
Գազայի խաղաղ կարգավորման երաշխավորները՝ ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան, ինչպես նաև ՄԱԿ-ը, պետք է միջամտեն և կանխեն աղետը», – ասել է նա։
Բասալի խոսքով՝ պաղեստինցիներին անհրաժեշտ են ջերմամեկուսացված վրաններ, հավաքովի տներ, տաք հագուստ, ջեռուցիչներ և շինարարական սարքավորումներ՝ ավերակները և ճանապարհները մաքրելու համար։