Ներքին 2 տարի առաջ - 23:36 02-09-2023

Կրակոցներ Լոռու մարզում. բժիշկները պայքարում են հրազենային վնասվածքներ ստացած երկու կանանց կյանքի համար․ shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները կանայք են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։ Նրանցից մեկը 24 տարեկան է, մյուսը ՝ 34:

Քիչ առաջ Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որտեղ է տեղի ունեցել դեպքը և այս պահին դեպքի վայրում քննիչները զննություն են կատարում:

Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճներ և գնդակներ: Դեպքը տեղի է ունեցել Շիրակացի և Վարդանանց փողոցների խաչմերուկում գործող «Krug» մթերային խանութում, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր, ապակիներին և խանութում գտնվող սառնարանների վրա նույնպես կա կրակոցի հետքեր:

Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը և երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորպես դադարեցվել է:

Մարզի ոստիկանապետ Ա. Զաքարյանի հանձնարարականով «Վանաձոր» բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է վիրավորները 2-ը չեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել