Ներքին 2 տարի առաջ - 00:10 07-10-2023

Կրակոցներ Երևանում. բժիշկները պայքարում են 25-ամյա տղայի կյանքի համար․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 23:00-ի սահմաններում Շենգավիթ բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզում են՝ որտեղ և ինչ հանգամանքներում է վիրավորը հրազենային վնասվածք ստացել, ինչպես նաև պարզում են նրա ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը 25-ամյա տղա է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։