Ներքին 44 րոպե առաջ - 13:00 18-10-2026

Երկաթգծերում փողային խառնաշփոթ է

Ստալինը խորհուրդ էր տալիս մի հարց թաղելու համար ստեղծել հանձնաժողով։ Փաշինյանը իրականացնում է այն` չնչին տարբերությամբ. նա ստեղծում է աշխատանքային խումբ։

Համենայնդեպս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ շուրջ ստեղծված թնջուկի լուծումը տեղափոխելով աշխատանքային խմբի վտիտ ուսերին` ընդամենը հարցը անորոշ ժամկետով, գուցե հավերժ հետաձգելու տպավորություն է թողնում։

Հավելենք, որ հանձնաժողովի նախագահն էլ Մոսկվայում ծնված ՏԿԵՆ փոխնախարարն է։

Ինչ վերաբերվում է ՀԿԵ֊ի ֆինանսներին, ապա դրանց էֆեկտը ՀՀ պետական բյուջեի վրա չնչին է, հասույթն էլ մշտապես տատանվող` հիմնականում նվազման միտումով.
2019թ֊22.2 միլիարդ դրամ; 2020թ֊20.9 միլիարդ դրամ; 2021թ֊21.0 միլիարդ դրամ; 2022թ֊23.7 միլիարդ դրամ; 2023թ֊17.7 միլիարդ դրամ; 2024թ֊14.2 միլիարդ դրամ և 2025 թվականին 17.2 միլիարդ դրամ։

Ինչպես տեսնում ենք, 2022 թվականի 23.7 միլիարդ դրամը ՀԿԵ֊ի ֆինանսական ակտիվության պիկն էր, որը անդառնալի նվազել է 6.5 միլիարդ դրամով։

Փաշինյանի հերթական հետքայլը էլ ավելի կնվազեցնի նրա խրոխտ ղեկավարի միֆի գործակիցը։

Հ.Գ. Ի դեպ, թվային խառնաշփոթ է ՀԿԵ ՓԲԸ կողմից իրականացված ներդրումների ծավալի վերաբերյալ. տնօրենի խոսքով այն 396 միլիոն ԱՄՆ դոլար է, իսկ նույն ՀԿԵ պաշտոնական կայքում` 572 միլիոն ԱՄՆ դոլար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար