Արտաքին 1 ժամ առաջ - 00:01 19-10-2026

Եմենի հութիները սկսել են Թաիզի գրավման գործողությունը

Եմենյան «Անսար Ալլահ» շարժման զինված կազմավորումները (հութիներ) վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզ քաղաքից հակառակորդներին դուրս մղելու գործողությունը, հաղորդում է Hamer Intel-ը։

Ստացվող հաղորդագրությունների համաձայն, հարձակումն իրականացվում է արևմտյան, հյուսիսարևմտյան և հարավային ուղղություններից։

կարևոր ռազմավարական նշանակություն ունի Եմենի հարավարևմուտքի նկատմամբ վերահսկողության համար։ Քաղաքը գտնվում է երկրի մայրաքաղաք Սանայից մոտավորապես 256 կմ հարավ և համարվում է Եմենի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը։ Գնահատականների համաձայն, նրա բնակչությունը կազմում է շուրջ 600 հազար մարդ։

Ներկայումս Թաիզը շարունակում է մնալ հութիների և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ուժերի միջև դիմակայության առանցքային սահմանագծերից մեկը։

Ամենից շատ դիտված