Արտաքին 1 տարի առաջ - 15:22 19-01-2025

Հութիները հայտարարել են ԱՄՆ ավիակիրը գրոհելու մասին և նախազգուշացրել Եմենի դեմ հարվածներից

Եմենի հութիները հայտարարել են, որ կիրակի օրը հարձակվել են ամերիկյան ավիակրի վրա և նախազգուշացրել են Գազայում առաջիկա հրադադարի ընթացքում ցանկացած պատասխան հարվածի «հետևանքների» մասին, հայտնում է AFP-ն։ Փոխանցում է News.am-ը։

«Եմենի զինված ուժերը զգուշացնում են Կարմիր ծովում գտնվող թշնամու ուժերին Գազայում հրադադարի ընթացքում մեր երկրի դեմ ցանկացած ագրեսիայի հետևանքների մասին, - ասվում է հութիների հայտարարության մեջ:- Մեր զինված ուժերը ցանկացած ագրեսիայի կհակազդեն կոնկրետ ռազմական գործողություններով՝ առանց սահմանափակումների կամ կարմիր գծերի»։ Հութիները, որոնք Կարմիր ծովում հարձակվել են նավերի վրա Գազայի պատերազմի ողջ ընթացքում, հայտարարել են, որ անօդաչու սարքերով և թևավոր հրթիռներով գրոհել են ամերիկյան «Harry S. Truman» ավիակիրը և այլ «ռազմական նավեր»:

«Ամերիկյան ավիակիրը ստիպված է եղել լքել ռազմական գործողությունների թատերաբեմը»,- ասվում է ապստամբների հայտարարության մեջ։

Նրանք նաև արշավ են ծավալել Կարմիր ծովում և Ադենի ծոցում նավագնացությունը կասեցնելու նպատակով՝ լրջորեն խաթարելով առևտրային ուղիները: Եմենի ապստամբներն ուրբաթ օրը զգուշացրել են, որ կշարունակեն հարձակումները, եթե Իսրայելը չիրականացնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի պայմանները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից