Արտաքին 1 տարի առաջ - 20:19 27-03-2025

Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվին և ամերիկյան ավիակիրին նոր հարվածներ հասցնելու մասին

Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է բալիստիկ հրթիռներով Իսրայելի Բեն-Գուրիոնի օդանավակայանին և Թել Ավիվում ռազմական թիրախի հարվածելու մասին։

Այս մասին հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան՝ հավելելով, որ կանխվել է նաև ամերիկյան ռազմանավերի առաջխաղացումը Կարմիր ծովի հարավում:

Նշվում է, որ հարվածները հասցվել են «Zu El-Fikar» և «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռներով:

Հութիների ռազմական խոսնակն ընդգծել է, որ վերջին օրերի պատասխան գործողությունների և դիմակայության արդյունքներից մեկը դեպի Կարմիր ծովի հարավ հակառակորդի ռազմանավերի առաջխաղացման, ինչպես նաև ծովից օդային հարվածների և ռմբակոծության միջոցով հարձակումների ընդլայնման փորձերի խափանումն է։

Բացի այդ, նրա խոսքով, Եմենի զինված ուժերը Կարմիր ծովում նոր հարված են հասցրել ամերիկյան «Harry Truman» ավիակիրին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից