Ներքին 41 րոպե առաջ - 10:21 18-10-2026

Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին

Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Էդգար Ղազարյանը:

2026 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը հրապարակել է դատավճիռ Ալեն Սիմոնյանն ընդդեմ Էդգար Ղազարյանի թիվ ԵԴ2/3518/02/26 դատական գործով։ Դատարանը վճռել է․ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի հայցն ընդդեմ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի` զրպարտություն հանդիսացող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցման պահանջների մասին՝ մերժել։

Այն վերաբերում էր «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ. Թեմատիկ զրույց` Էդգար Ղազարյանի հետ» վերնագրով հրապարակմանը։

Ալեն Սիմոնյանը չի ստանա իր ակնկալած 2 մլն դրամը, փոխարենը հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի պետք է վճարի 100,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Դատարանում Էդգար Ղազարյանի շահերը ներկայացրել է «Ֆարվատեր» փաստաբանական գրասենյակը (տնօրեն՝ Վարդան Ալոյան)։

Այս ամենից շահեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ 80․000 ՀՀ դրամ պետական տուրքի տեսքով։

Հուսով եմ, որ Ալեն Սիմոնյանը կօգտվի դատավճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկելու իր իրավունքից, որպես պարտվի նաև այդ ատյանում՝ պետությանը վճարելով հավելյալ պետական տուրք։

Հ․Գ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների իմ դեմ ներկայացրած 17 մլն դրամի պահանջից 2 մլն-ը դուրս եկավ, մնաց Ռոմանոսի և Նիկոլի հարցերն էլ լուծվի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար