Ներքին 3 տարի առաջ - 22:20 02-09-2023

Ադրբեջանի ծրագիրն է «կուլ տալ» Արցախը, հետո՝ Հայաստանը․ Վազգեն Մանուկյան

«Այս հրապարակում հավաքվեցինք 30 տարի առաջ և ասացինք՝ պաշտպանելու ենք Ղարաբաղի անկախությունը։ Այն ժամանակ դա ֆանտաստիկ էր թվում, քանի որ Խորհրդային Միության տարիներին ֆանտաստիկ էր նման հանրահավաք անել և պահանջել Ղարաբաղի միավորումը Հայաստանի հետ․․․ 1992 թվականին նորից այստեղ հավաքվեցինք, անելանելի էր թվում իրավիճակը, պատերազմում պարտվում էինք, թշնամին մեզանից 10 անգամ ավելի շատ զենք, զինամթերք ուներ, բայց պարտվեց ու մենք հաղթեցինք։ Այժմ նորից կանգնած ենք այս խնդրի առջև, իսկ խնդիրը լուրջ է, բայց նորից լուծում ունի»,-այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանը նշեց, թե այսօր ինչ ծրագիր է իրականացնում Ադրբեջանը։ «Ադրբեջանը խնդիր է դրել Արցախն ազատել հայ բնակչությունից, ստեղծել պայմաններ, որ հայերն այնտեղից գնան, ով կմնա՝ տեղահանել կամ կազմակերպել կոտորած։ Շատ հստակ է այդ ծրագիրը։

Իսկ ի՞նչ ծրագիր ունի Հայաստանի հետ, որ դրանից հետո Հայաստանի հետ պետք է խաղաղ ապրի՞: Իհարկե, ոչ։ Մինչև այժմ ասում են՝ Երևանն իրենց պատմական հողն է։ Այսինքն՝ իրենց ծրագիրն է անջատել Արցախն ու Հայաստանը, «կուլ տալ» Արցախը, հետո՝ Հայաստանը»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան