Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:40 31-08-2023

Ի՞նչ «ռամոչնի» առաջարկ է ներկայացվել. Փաստ

Փաստ օրաթերթը գրում է.

«Նախօրեին Արցախի ԱԺ-ում մոտ 6 ժամ տևած հանդիպումից «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորաբար, ըստ արցախյան մեր աղբյուրների, մինչև ուշ գիշեր Արցախի խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ուշագրավ դրվագ է արձանագրվել. իր ելույթում Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «ռամոչնի» (շրջանակային) փաթեթ է ուղարկել Ադրբեջանին։

Մեր տեղեկություններով, ներկաների զարմանքն ու հարցադրումը, թե ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ բովանդակություն է ունեցել այդ փաթեթը, և ինչպե՞ս է Բաբայանը ադրբեջանցիներին առաջարկներ ուղարկում, վերջինս միայն հայտնել է, որ այդ մասին Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել։ Ըստ էության, մինչ այժմ պարզ ու հասկանալի չէ, եթե դա փաստացի Արցախի նախագահի գիտությամբ է և Արցախի առաջարկն է, ապա ի՞նչ է իրենից ներկայացնում, քանի որ մինչ այս պահը դա գաղտնի է պահվում արցախցիներից։

Արցախում խոսում են, որ նկատի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը հանդես է գալիս ադրբեջանցիների հետ ուղիղ շփումների և Աղդամի ճանապարհի բացման օգտին, ապա այս առաջարկության հանգամանքը շատ մտահոգիչ ու վտանգավոր է դառնում»։

Մանրամասները՝ Փաստ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ