Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 09:50 31-08-2023

275 մլն դրամ՝ ընտրությունների նախապատրաստման համար. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Ներքին գործերի նախարարությունը 275 մլն դրամ է ծախսելու սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գումարից գրասենյակային նյութերի (թուղթ եւ քարթրիջներ) եւ ընտրական մատյանների կազմման համար նախատեսվել է 3,2 մլն դրամ, իսկ փոստային ծառայությունների համար՝ 271,8 մլն դրամ՝ ընտրողներին քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի եւ ժամանակի մասին ծանուցումներ ուղարկելու համար։ Ավելին՝ այսքան գումար Ներքին գործերի նախարարությունը չունի, եւ այն կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։

Հավելենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23-ից եւ ավարտվելու է սպետեմբերի 15-ին։ Ընտրություններին մասնակցում է 14 ուժ՝ 13 կուսակցություն եւ 1 դաշինք։ Այս օրերին քաղաքական ուժերը ակտիվ հանդիպումներ ու քարոզարշավ են իրականացնում Երեւանի տարբեր վարչական շրջաններում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ