Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:23 30-08-2023

Չասացիք, չդիմավորեցինք․ Ավինյանը չի դիմավորել Փարիզի քաղաքապետին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այսօր ժամանել էր Հայաստան՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելելու, ֆրանսիական կողմի մարդասիրական բեռով շարասյանն ուղեկցելու նպատակով: Այս մասին լրատվամիջոցները տեղեկացան քաղաքապետի թվիթերյան էջից։

Որևէ հայկական պաշտոնական գերատեսչությունից, սակայն, հաղորդագրություն այդպես էլ չեղավ, այս այցի մասին, ուստի հայտնի չէ նաև, թե արդյոք որևէ մեկը օդանավակայանում դիմավորե՞լ է բարձրաստիճան պաշտոնյային, թե՞՝ ոչ։ Հայտնի է միայն, որ արդեն Գորիսում Փարիզի քաղաքապետին դիմավորել են Սյունիքի մարզպետը, Արցախի ԱԳ նախարարը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կաստանյանից փորձեց ճշտել, թե արդյոք քաղաքապետարանից որևէ պաշտոնյա դիմավորե՞լ է Անն Իդալգոյին։

Կոստանյանը նշեց, որ Փարիզի քաղաքապետի Հայաստան գալու և Կոռնիձոր գնալու մասով քաղաքապետարանը որևէ գործառույթ չունի՝ ո՛չ քաղաքապետին դիմավոելու, ո՛չ էլ ճանապարհելու։

«Քաղաքապետը եկել է կոնկրետ առաքելությամբ, և Երևանի քաղաքապետի որևէ ներկայացուցչի հետ հանդիպում նախատեսված չէ, ուստի և որևէ մեկը քաղաքապետարանից նրան չի դիմավորել»։

Մենք նաև փորձեցիք ԱԳՆ լրատվական վարչությունից ճիշտել, թե արդյոք ԱԳՆ-ից որևէ մեկը դիմավորե՞լ է Անն Իդալգոյին, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Հիշեցնենք, այս օրերին իշխող ուժի Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ակտիվ քարոզարշավ է իրականացնում և բացի երկուշաբթի օրերից, երբ գործակարգավարական նիստեր են՝ Ավինյանը արձակուրդում է, և անգամ այս օրերի գործակարգավարական խորհրդակցությունների անցկացումը չի վստահում քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին, ուր մնաց թե նման հանդիպումը Ավինյանը վստահեր Հովհաննիսյանին։

Հիշեցնենք նաև, որ Ավինյանի կարգախոսն է «Ասեք՝ կանենք»-ը։

Ստացվում է՝ ոչ ոք չասաց՝ Ավինյանն էլ չդիմավորեց Անն Իդալգոյին։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ