Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:48 23-08-2023

Մեր ապագան որոշվում է Արցախում. Ռուբեն Վարդանյան

Այսօր մենք անցնում ենք ատ կարևոր ճանապարհ, փորձում ենք վերականգնել մեր պետությունը, մեր պետական մտածելակերպը, որովհետև հայրենքին առանց պետության անհնարին է պահել։ Այս մասին այսօր «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկին հեռավար ելույթով ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք բոլոր այն դժվարությունները, որոնց առջև մենք կանգնածենք այսօր և կանգնելու ենք վաղը։ Ոչ մեկ ոչ մի բան մեզ պարտական չէ, եթե խոսում ենք մեր պագայի ու հայրենիքի մասին, դա մեր պատասխանատվությունն ու պարտականությունն է։ Մենք գիտենք դա ոնց է պետք անել, ինչ է պետք անել։ Ապագան մենք ենք կերտում, այդ ապագան ունի շատ կարևոր մի հատկանիշ՝ արժանապատիվ, հայրենասեր, ուժեղ պետություն ունեցող հայի մասին է խոսքը։

Այսօր մենք ունենք շատ լուրջ մարտահրավեր Արցախում։ Արցախն ու Հայաստանը կապված են իրար հետ ու եղբայրներ են, որոնք առանց իրար չեն կարող լինել։ Ես վստահ եմ, որ մեր ապագան որոշվում է Արցախում։

Ունենք նախկիններ և ունենք իշխանություն, որոնք իրար եհտ պայքարելով ցույց են տալիս, որ չեն կարողանում պատասխանել ամենակարևոր հարցին՝ ոնց կարող ենք դուրս գալ էս իրավիճակից՝ մնալով արժանապատիվ, դառնալով ուժեղ։ Մենակ ուժեղը կարող է խաղաղության պայմանագիր կնքել, թույլն ինչ էլ ստորագրի, մեկ է դա չի իրականացվելու»,- ասաց Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»