Ներքին 4 տարի առաջ - 13:11 02-03-2022

Հայաստանում ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից․Հայկ Մամիջանյան

Հայաստանում ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից. հեքիաթներ են, թե ՔՊ-ն է առաջադրել նախագահի թեկնացու կամ մեկ այլ բան, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։

«Էս մարդն ընտրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, աշխատելու է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ։ Պարոն Խաչատուրյանը Հանրայինի եթերում բառացի ասել է. «Ես այս քաղաքական թիմի անդամ եմ»։ Վերկուսակցական արբիտր, անաչառություն, զսպումներ, հակակշռումներ, այս ամեն ինչը մոռացվում է այդ նախադասությունից հետո», - ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, թե նախագահի ընտրության գործընթացը լեգիտիմացնելու ցանկություն չունեն։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը:

Լրագրողի դիտարկմանը, թե ստացվում է, որ ընդդիմության գործողություններն էլ է Նիկոլ Փաշինյանը վերահսկում, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.

«Իշխանություններից որևէ մեկի մտքով կամ երազում անգամ չի կարող անցնել վերահսկել ընդդիմության գործողությունները»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»