Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 15:13 17-03-2024

Ոսկեպար-Բաղանիս հատվածում որոշվում է մեր երկրի ճակատագիրը․ Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնող խումբը ուղևորվել է Տավուշի մարզ։ Այս պահին Բաղանիս գյուղում են։ Նրանք հանդիպում են բնակիչների հետ, ներկայացնում վտանգները՝ կապված 4 գյուղերի հանձնման հետ, ինչի մասին օրեր առաջ հերթական անգամ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ի հետ զրույցում «Հայաքվեի» նախաձեռնող անդամ Ավետիք Չալաբյանն ասաց, որ այցելել են Տավուշի գյուղեր, որոնց շուրջ մեր թշնամական պետությունը վերջերս պահանջներ է առաջադրել՝ պահանջելով 4 գյուղ։

«Իրականում ոչ մի 4 գյուղ էլ չկա։ Դրանք մեր Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ են, որոնք ապահովում են մեր հայկական գյուղերի անվտանգությունը։ Դրանք մեր լավագույն դիրքերն են՝ լավ կահավորված, բարձունքների վրա, որոնք թույլ են տվել, որ այս տարիների ընթացքում Տավուշի մեր բնակիչները համեմատաբար խաղաղ կյանքով ապրեն։ Դրանք գտնվում են Երևան-Թբիլիսի մայրուղային ճանապարհի վրա, որը մեծ նշանակություն ունի մեր երկրի անվտանգության տեսանկյունից, որովհետև էստեղով մեծ քանակությամբ տրանսպորտային հոսքեր են անցնում Հայաստանից Վրաստան։ Եվ եթե հանկարծ այս տարածքներում թշնամին առաջ գա, կվտանգվեն և՛ այս գյուղերը, և՛ այս ճանապարհը»,-ասաց Չալաբյանը։

Նա շեշտեց, որ տարածքների հանձնման դեպքում՝ հյուսիսում գտնվող բոլոր բնակավայրերը կմնան կիսաշրջափակման մեջ։

«Այստեղ՝ Ոսկեպար-Բաղանիս հատվածում որոշվում է մեր երկրի ճակատագիրը, որովհետև թշնամին հասկանում է, որ կտոր-կտոր, միլիմետր-միլիմետր առաջ գալով մեզ պետք է խեղդի՝ կտրելով մեզ աշխարհի հետ կապող կարևորագույն օղակներից»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ