Ներքին 3 տարի առաջ - 14:00 22-08-2023

Բելգիայի ԱԳ նախարարը ողջունում է Փաշինյանի համարձակ հայտարարությունները

Ես այստեղ եմ Ձեզ քաջալերելու այն կարգավորման համար, որը հարյուր տարի ի վեր լուծում չի գտնում, և արդեն չափազանց շատ զոհեր է տվել։ Ես արդեն ձեզ ասել եմ, թե որքան է Բելգիան մտահոգված Լեռնային Ղարաբաղի լարվածության կապակցությամբ։ Այս մասին հայտարարեց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ միակ ճանապարհը այս պատմական հակամարտությունից դուրս գալու համար բանակցությունների և փոխզիջումների ճանապարհն է, նույնիսկ, եթե դժվար է դրան հասնելը:

«Բանակցություններում երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների սուվերունությունը և երկրների տարածքային ամբողջականությունը։ Ողջունում ենք ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել։
Յուրաքանչյուր պետության պարտավորությունն է իր բնակչության իրավունքները պահպանել։ Հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանվի։ Եվ ես ադրբեջանցի գործընկերոջս կհիշեցնեմ այդ մասին»,- ասաց Հաջա Լահբիբը։

Բելգիայի ԱԳ նախարարի տեղեկացմամբ՝ նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, Երևանում և Բաքվում, և բոլորը հուսով են, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն:

«Բելգիան ամբողջապես ընդունում է Եվրամիության դիրքորոշումը, ըստ որի, Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ԼՂ-ի բնակչության անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»,- ասաց պաշտոնյան։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»