Բելգիայի արտաքին գործերի նախարարը ժամանել է Հայաստան
copy image url

Բելգիայի արտաքին գործերի նախարարը ժամանել է Հայաստան

Ներքին 1 տարի առաջ - 11:45 22-08-2023
Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը ժամանել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հաղորդվում է, որ այժմ տեղի է ունենում Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: