Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:53 11-08-2023

Վերջին 20 տարվա մեջ մահերի նվազում ունենք. մենք սա կանխատեսել էինք. Փաշինյան

Այս տարվա 7 ամիսներին ծնելիության լավ ցուցանիշ ունենք։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին յոթ ամիսներին այդ թիվը 540-ով գերազանցում է 2022-ի ցուցանիշը, 348-ով՝ 2020 թվականի, 368-ով՝ 2019 թվականի: Ըստ էության զիջում ենք 2021 թվականի տվյալներին: Ընդ որում, հիմա երբ համեմատում եմ առաջին 6 ամիսների և 7 ամիսների տվյալները, 7 ամիսների տվյալով 2021 թվականի նկատմամբ տարբերությունը նվազել է: Խոսել, քննարկել ենք նախարարի հետ, կարծում եմ՝ կա շանս, որ 2021 թվականի ցուցանիշը կհաղթահարենք: 2021 թվականին սպեցիֆիկաներ կային՝ կապված քովիդի և պատերազմի հետ, կարծում եմ՝ դինամիկան լավն է և պետք է խթանենք»,-ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում ունենք վերջին 20 տարվա նույն ժամանակահատվածում գրանցված մահերի ամենացածր ցուցանիշը։ «Եկեք խոստովանենք, որ սա կանխատեսում էինք 2020 թվականին, քանի որ երբ քովիդի ժամանակ մահերի աճ էր գրանցվում, մենք ասում էինք, որ մեծ է հավանականությունը, որ առաջիկա տարիներին նաև այս պատճառով մահերի որոշակի անկում կգրանցվի: Ուզում եմ ասել, որ այդ հատվածն էլ ենք ճիշտ դիտարկել, որ այդ ժամանակ մահերը շատանում էին, բայց առաջիկա տարիներին նվազելու են»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան