Ուղիղ եթեր
Սպորտ 41 րոպե առաջ - 21:55 19-10-2026

Հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում․ Ռոման Բերեզովսկի

Արմավիրի մարզում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մանկապատանեկան ֆուտբոլային մրցաշարը։ Ավանդույթի համաձայն՝ եզրափակիչ խաղերն անցկացվում են նախորդ տարվա հաղթող թիմի մարզում. 2025 թվականին մրցաշարի գավաթը նվաճել էր Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմը: Այս մասին, ըստ Armsport-ի, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Տարեցտարի ընդլայնվող այս սպորտային ստուգատեսն արդեն չորրորդ անգամ մեկ հարկի տակ է հավաքում հանրապետության տարբեր մարզերի պատանի ֆուտբոլիստներին։ Այս տարի առաջնությանը մասնակցեցին ՀՖՖ դպրոցական առաջնության Մ-12 տարեկանների մարզային հաղթողները՝ 11 դպրոցական թիմ Հայաստանի 10 մարզից և Երևանից:

ՀՖՖ նախագահի խորհրդական, Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի պետ Արթուր Սահակյանը կարևորեց նման մրցաշարերի անցկացումը։

«Մեծապես կարևորում ենք նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք նպաստում են երեխաների շրջանում մասսայական ֆուտբոլի տարածմանն ու նոր տաղանդների բացահայտմանը: Միաժամանակ, այս մրցաշարով հարգանքի տուրք ենք մատուցում մեր լեգենդար ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկուն», — ընդգծեց Արթուր Սահակյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: