Ներքին 2 տարի առաջ - 12:02 21-03-2022

Ունենք լավ համաճարակային իրավիճակ, բայց ոչ մի բան հնարավոր չէ կանխատեսել. Անահիտ Ավանեսյան

«Շարունակում է լարված մնալ համաճարակային իրավիճակը, տարվա ընթացքում ունեցանք մի քանի ալիք՝ հատկապես աշնանը, իսկ տարվա սկզբից սկսեց գործարկվել պատվաստանյութերի ներմուծումը, և դրանք առաջնային օղակի շրջանակներում մնացին ամբողջ ընթացքում։ 2021 թվականին շարունակվեց վիրավորում ստացած զինծառայողների շարունակական բժշկական օգնությունը, և, իհարկե, ամենակարևորը բժշկական վերականգնողական օգնության կազմակերպման գործընթացն է»,- ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը ներկայացնելիս ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հիմնական զեկուցող Ավանեսյանն առանձնացրեց 2021 թվականին նախարարության ձեռքբերումները. «Մարդու վերարտադրողական օժանդակություններից օգտվելու օրենսդրական փաթեթում ընդլայնվեց ծրագրի շահառուների խումբը, ներառվեցին սահմանամերձ տարածքներից շահառուներ, և պատերազմի ընթացում որդի կորցրած զույգերը հնարավորություն ստացան ամբողջական փաթեթից օգտվելու»։
Նախարարն ասաց, որ տարվա վերջին ավելացել է փոխնակ մայրերի ծառայության պետպատվերի շրջանակներում հասանելիությունը, ինչը կմեծացնի նրանց որդի ունենալու շանսը։
«2021 թվականին 76 բալիկ է ծնվել այս ծրագրի շրջանակներում, և 211 հղություն է գրանցվել։ Այս թվերն աճողական են։ 850 քաղաքացի է օգտվել այս ծառայությունից»։

Անդրադառնալով համաճարակի և պատվաստման ցուցանիշներին՝ նախարարն ասաց, որ այս պահին ունենք բավականին լավ համաճարակային իրավիճակ, և մեր ցուցանիշները ցույց են տալիս, որ առաջիկայում պահպանվելու է հիվանդացության ցածր մակարդակը. «Մի շարք երկրներում՝ Հարավային Կորեայում, Չինաստանում, վերջին մեկ ամսում գրանցվել է դեպքերի աճ, և հիմա մի փոքր վաղ է կանխատեսում անել, թե արդյոք համավարակի ավարտական փուլին հասե՞լ ենք, թե ՞ չէ։ Վստահ մի բան կարող ենք ասել, որ ոչ մի բան կանխատեսել հնարավոր չէ, իսկ պատվաստումային գործընթացը շարունակում է մնալ առաջնահերթ»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան

Ձեզ գուցե հետաքրքրի