Արտաքին 3 տարի առաջ - 22:37 25-06-2023

ՌԴ-ում վարձկանների վիժեցված ապստամբությունը ցույց է տալիս Պուտինի իշխանության լուրջ ճեղքերը. Բլինքեն

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության վարձկանների առաջնորդ և մերձավոր դաշնակից Եվգենի Պրիգոժինի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ընդվզված ապստամբությունն ընդգծում է, թե ինչպես է Պուտինի՝ Ուկրաինա ներխուժելու որոշումը քաոս սերմանել նաև իր երկրում: Այս մասին ABC-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Այս համատեքստում 16 ամիս առաջ Պուտինը Ուկրաինայում Կիևի մոտ էր ու ցանկանում էր մի քանի օրվա ընթացքում վերցնել քաղաքը, ջնջել երկիրը քարտեզից: Այժմ նա պետք է պաշտպանի Մոսկվան՝ Ռուսաստանի մայրաքաղաքը, իր իսկ ստեղծած վարձկանի դեմ»,- ասել է Բլինքենը ABC «Այս շաբաթի» հաղորդավար Ջոնաթան Կառլին:

«Մենք տեսել ենք, որ ի հայտ են եկել մի քանի շատ լուրջ ճեղքեր»,- ասել է Բլինքենը։

«Ո՞ւր են նրանք գնում, եթե որևէ տեղ, ե՞րբ են նրանք այնտեղ հասնում, շատ դժվար է ասել: Ես չեմ ուզում ենթադրություններ անել»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բլինքենի կարծիքով՝ Պրիգոժինի ապստամբությունը վերջինը չի լինի։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին