Ներքին 50 րոպե առաջ - 17:22 24-10-2026

Դիլիջանի համայնքապետարանը հերքում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքին դատի տալու տեղեկությունը․ Առավոտ

«Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդ Մանե Թանդիլյանը Aravot.am-ին հայտնել է, որ Դիլիջանի համայնքապետարանը դատի է տվել Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքին։

Մանե Թանդիլյանը, մասնավորապես, նշել է. «Մեզ համար ակնհայտ է, որ սա ավելի շատ քաղաքական հետապնդման շարունակություն է, քանի որ նրանք ունեցել են պայմանավորվածություններ, որոնք պահպանվել են, և փորձ է արվել ժամկետներում իրականացնել բարեկարգման աշխատանքները։ Բոլորը հասկանում են, թե ինչ վիճակում են գտնվում Ռուբեն Վարդանյանն ու նրա ընտանիքի անդամները 2023 թվականից հետո։ Փոխանակ հաշվի առնելու այդ հանգամանքը, քննարկումների միջոցով ընդհանուր հայտարարի գալու տարբեր հարցերի շուրջ և հասկանալու, թե ինչու կարող էր ինչ-որ ժամկետ հետաձգվել, նրանք անտեսել են այդ ամենը և ուղղակի դատի են տվել ընտանիքին։ Ինձ համար ակնհայտ է, որ պատճառը քաղաքական հետապնդումն է, և նպատակը Ռուբեն Վարդանյանից խլելը կամ նրան ունեզրկելն է՝ զրկելով այն ներդրումներից, որոնք նա արդեն իրականացրել է»։

Ավելի վաղ էլ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի 1-ին համարի թեկնածու Վարդան Ավագյանը հայտարարել է, որ 2022-2023 թվականներից Դիլիջանի համայնքապետարանը, համայնքի ղեկավարին կից ներդրումների խրախուսման եւ քաղաքաշինության խորհուրդը չեն թույլատրել իրականացնել, քաղաքաշինության խորհրդի նիստի օրակարգից հանել են Ռուբեն Վարդանյանի, նրա ընտանիքի, բարեգործական հիմնադրամի կողմից Դիլիջանի լճակի հարակից տարածքի, դրան հարող Ծատուրյան փողոցի բարեկարգման, մանկական այգիների, խաղահրապարակների կառուցման ծրագիրը։

Դիլիջանի համայնքապետարանից Aravot.am-ին, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ընտանիքին դատի տալու մասին տեղեկություններին, պարզաբանել են. «Դիլիջանի համայնքապետարանը հարկ է համարում հստակեցնել, որ մամուլում և հանրային քննարկումներում շրջանառվող՝ Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի անդամների դեմ դատական հայցեր ներկայացնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հայցերը ներկայացվել են ոչ թե նրանց, այլ համապատասխան հողամասերը վարձակալած իրավաբանական անձանց դեմ՝ վարձակալության պայմանագրերը լուծելու պահանջով»։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին