Սոֆիայում սպանել են Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Բուլղարիայի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, գործարար և քաղաքական գործիչ Սլավա Բինևին: Այս մասին հայտնում է NOVA հեռուստաալիքը՝ հղում անելով Բուլղարիայի ազգային ոստիկանության գլխավոր վարչությանը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Բինևին սպանել են մայրաքաղաքի Պավլովո շրջանում։ Ոստիկանության աշխատակիցների կանչից մեկ ժամ անց երեք կասկածյալներ ձերբակալվել են ավտոմայրուղիներից մեկում:
Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է զենք. մեկը նրանք դուրս են շպրտել մինչ մեքենան կանգնեցնելը, երկրորդը հայտնաբերվել է ձերբակալվածներից մեկի պայուսակում:
Բուլղարիայի ՆԳՆ գլխավոր քարտուղար Լյուբոմիր Նիկոլովը հայտնել է, որ հանցագործության վայրում մատանի է հայտնաբերվել, իսկ սպանվածի գլխի շրջանում հրազենային վերքեր են եղել:
Ձերբակալվածներից երկուսը թուրքական անուններ ունեն, երրորդի մոտ բուլղարական անձնագիր է հայտնաբերվել։ Տղամարդիկ եղել են Բինևի հյուրերը և զբաղվում են շինարարությամբ։ Նրանք երկու համալիր են կառուցել Սոֆիայի տարածքում։
Քննչական մարմինների հիմնական վարկածներից մեկի համաձայն` Բինևին սպանել են ֆինանսական հարցերի պատճառով։ Իրավապահ մարմինները շարունակում են պարզել հանցագործության հանգամանքները: