Արտաքին 1 ժամ առաջ - 14:35 24-10-2026

Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բախվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զոհեր

Ֆիլիպինների Ռազմաօդային ուժերի չորս օդաչու է զոհվել Բատանգասում ուսումնական թռիչքի ընթացքում SF-260 երկու ինքնաթիռների վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է Philippine Daily Inquirer-ը:

Միջադեպի կապակցությամբ Ֆիլիպինների ՌՕՈւ-ն ժամանակավորապես կասեցրել է բոլոր թռիչքները՝ ավիաաղետի պատճառների քննության ընթացքում:

Ֆիլիպինների ՌՕՈւ տվյալներով՝ երկու ինքնաթիռներն էլ կործանվել են Լիպա քաղաքի «Ֆերնանդո» ավիաբազայի պարագծի սահմաններում: