Երկու սուպերտաներ, որոնք փորձել են ապօրինի անցնել Հորմուզի նեղուցի հարավային հատվածով, շարքից դուրս են եկել ծովային ականների վրա պայթելու հետևանքով։
Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածած հայտարարության մեջ․ գրում է ТАСС-ը։
«Օրինախախտ երկու սուպերտաներ, որ փորձել են անցնել Հորմուզի նեղուցի չհամաձայնեցված և հարավային երթուղով, բախվել են ծովային ականների, ինչից հետո դրանց վրա հրդեհ է բռնկվել, ու շարքից դուրս է եկել մեքենայական բաժանմունքը։ Դրանից հետո տանկերները տեղում կանգ են առել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նավերը տեղափոխում էին ավելի քան 4․5 միլիոն բարել հում նավթ։