Ներքին 3 տարի առաջ - 14:17 16-06-2023

Առնետախմբի պես մի բան եք, առնետ պատկերե՞նք զինանշանին

Հոգեբան Կարինե Նալչաջյանը Oragir.News-ի հետ զրուցում ասում է, որ այն արտահայտությունները, որոնք անում է Նիկոլ Փաշինյանը, բոլորովին պատահական չեն և ազդարարում են մեր պետության կործանման մի նոր վճռորոշ փուլ։

«Զինանշանն ու օրհներգը ցանկացած պետության սիմվոլն են, խորհրդանիշը, իսկ խորհրդանիշը առհասարակ մարդու վրա, ազգերի վրա հսկայական նշանակություն ունի։ Խորհրդանիշը մեր հոգեկան աշխարհի, ներքին ներաշխարհի ակտիվության հիմնական սյուներից մեկն է։Սրանք արդեն սկսել են բացի այն գործնական քայլերից որոնք անում են՝ հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնելու, արյուն հեղելու, այդ արյան հեղումից հետո իրենց շատ հանգիստ զգալու, անամոթաբար ասելու, որ իրենց դեպի խաղաղություն տանող ուժ են, հիմա հարձակվել են այս սիմվոլների վրա։ Սա նշանակում է պետության ոչնչացում ուղիղ առումով»,-մեզ հետ զրույցում ասաց Կարինե Նալչաջյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ՀՀ զինանշանը «շատ» է արտահայտում մեր հոգեբանությունը։ Փաշինյանը ասել է, որ նայելով զինանշանի կենտրոնին, Արարատ սարի վրա Նոյյան տապանն է, իսկ այսօրվա Հայաստանի տարածքը ջրհեղեղի տակ է, իսկ առյուծներ Հայաստանի բնական պայմաններում վաղուց չեն ապրում։

«Վերջերս այդ զինանշանին նայելով, ինձ մոտ հարց է ծագել: Իսկ այդ զինանշանը, որ 1991-ին ընդունել ենք, 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի: Ինչի՞ մասին է»,- իր ելույթում ասել է Փաշինյանը:

Այս մասին մեր զրուցակիցը ասում է, որ այդ մարդու ինտելեկտուալ կարողությունները այդքան էլ բավարար չեն, որ ինչ-որ գաղափարի, սիմվոլի և այլնի մեջ խորանա։

Հոգեբանի կարծիքով սիմվոլները ոչնչացնելը արդեն դրսից հրահանգված է Նիկոլ Փաշինյանին, քանի որ պետություն առանց սիմվոլների չի լինում։ «Գիտե՞ք ինչ, այդ մարդը հենց խոսում է ինքը իր խորքային մտքերը ուղղակի մատնում է։ Այո, մենք այսօր ջրհեղեղի մեջ ենք, այստեղ ես իր հետ համաձայն եմ, ջրհեղեղի մեջ ենք։ Ջրհեղեղի ստեղծողը ինքն է՝ իր թուրք հայրենակիցների հետ։ Երբ արդեն ինքը ասում էր, որ իրենից հայրենասերը չկա, որ ավելի շատ սիրող հայրենիքը չի պատկերացնում մեկ այլ մարդ՝ այստեղ էլ է նա ճիշտ ասում։ Ուղղակի այստեղ մի հարց կա՝ իր հայրենիքը ո՞րն է։ Այո, ինքը թուրքի, Թուրքիայի և Ադրբեջանի համար արեց ավելին, քան Ալիևն ու Էրդողանն իրար հետ։ Այո, ինքը իր երկրի հայրենասերն է, բայց հարց՝ ո՞րն է իր հայրենքիը, այստեղ է ամենապարզ հարցը»,- ասում է հոգեբանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի արած արտահայտությանը, թե Հայաստանում բնական պայմաններում վաղուց առյուծներ չեն ապրում, մեր զրուցակիցն ասում է, որ դա ամենապարզունակ միտքն է և իր համար առյուծը այն է, ինչը պետք է անտառներում վազվզի և եթե կա պետությունը, ապա մենք շատ պարզ հասկանում ենք, թե առյուծի կերպարը ինչ է իրենից ներկայացնում։

Կարինե Նալչաջյանը նշում է, որ ցանկացած օրհներգ, զինանշան դա այդ ազգի հոգեբանությունն է արտահայտում և իր մեջ պետք է պարունակի այն խտացված գաղափարները, որոնք այդ ազգի համար կենսական նշանակություն ունեն։

Oragir.News-ի հետ զրուցում հոգեբանը ընդգծում է, որ մեր զինանշանի վրա կան բյուրեղացված, կենսական նշանակություն ունեցող գաղափարները և ամեն մեկը իր մեջ իմաստ է կրում։

«Հիմա այս մարդը ասում է, որ առյուծ չկա։ Առյուծ չկա, հիմա ի՞նչ անենք, առնետների ժամանակն է եկել, առնե՞տ պատկերենք, որովհետև առնետախմբի պես մի բան եք դուք»,- ասաց Նալչաջյանը։

Զրույցը եզրափակելով՝ հոգեբանը ասում է, որ քրդերը այսքան ժամանակ իրենց պայքարը շարունակել են պետություն ստեղծելու համար, իսկ մեր իշխանությունները ամեն բան անում են, որ մեր երկիրը բոլոր տեսանկյուններից ոչնչացնեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը