Ուղիղ եթեր
Դրոշն այրելուց հետո Նիկոլյանը խուսափում է հարցազրույցներից
copy image url

Դրոշն այրելուց հետո Նիկոլյանը խուսափում է հարցազրույցներից

Ներքին 1 տարի առաջ - 12:53 01-06-2023
Ազգային ժողովում երեկ լրագրողների հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ասել էր, որ դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

Իսկ հարցին՝ արդյո՞ք Նիկոլյանը ազատվել է աշխատանքից մինչ այն հայտարարությո՞ւնը, որ իրեն չեն թողնում մտնի իր աշխատավայր, Մովսիսյանն ասել էր, որ ժամանակագրորեն հստակ չի հիշում։

Օragir.News-ը փորձեց այդ թեմայի շուրջ զրուցել դիզայների հետ, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին ասելով, որ մեկնաբանություններ չի տալիս․ «Չեմ մեկնաբանում, ես ասել եմ, մոտ ժամանակներս մամուլի ասուլիսով հանդես կգամ հայտարարությամբ։ Հիմա ոչ մի բան չեմ մեկնաբանում»։

Նշենք, որ Նիկոլյանն արդեն մի քանի անգամ է՝ հրաժարվում է այս թեմայի շուրջ հարցազրույց տալ։ Զարմանալի է, որ ուղիղ եթերի ընթացքում Ադրբեջանի դրոշն այրած Նիկոլյանը դեպքից հետո խուսափում է հարցազրույցներից, ավելին՝ իր խոսքից անմիջապես հետո լսափողն անջատում է։

Հիշեցնենք, որ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 15-23-ն անցկացվում էր ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։ Առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյան հենց բեմում այրում է Ադրբեջանի դրոշն ու հեռացնում այն։ Դրանից հետո նրան բերման էին ենթարկել, այնուհետև ազատ արձակել։

Ամենից շատ դիտված

20:09 Պատմության ուսուցչուհու պատճառով երեխան ծեծի՞ է ենթարկվել․ Մերձավանի դպրոցի աշակերտը ներողություն խնդրեց
17:35 Պարեկները բռնել են Երևանում կանաչ դիմակով շրջող երիտասարդին
22:48 Գրիշայի արհեստանոցը՝ քաղաքի սրտում
22:30 Հավես չկա, զզվել ենք․ Բագրատ Սրբազանի պայքարին չեմ միանա․ հարցում
12:20 Լարված իրավիճակ՝ Սարյան փողոցում. ինքնակամ շինությունն ապամոնտաժելիս քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
21:06 Բանկերը տրաքում են․ համացանցում քարոզում են բանկերից հանել բոլոր մեծ գումարները, իսկ ԿԲ-ն ի զորու չէ դա վերահսկել
13:50 Սպասում են դժբախտ պատահար լինի. Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի առաջին փլուզման վրա աչք փակվեց, հաջորդեց երկրորդը
14:25 Հղի կինը երեխային գրկած է անցնում, որ կեղտաջուրը չընկնի․ Նոր Նորքում աղետ է
17:20 Վարդան Ղուկասյանին («Դոգ») մեղադրում են մանկապղծության մեջ․ Հրապարակ
22:36 Լիվերպուլում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան տուժшծներ