Ներքին 3 տարի առաջ - 20:58 31-05-2023

Ով է ՊԵԿ նախագահի նոր տեղակալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Կարեն Թամազյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

Կարեն Թամազյանը ծնվել է 16 դեկտեմբեր 1984թ. Երևան քաղաքում։

Թամազյանը սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

2006-2008 թթ.եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչությունում ստաժոր։

2008-2009 թթ․ եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի առաջին կարգի վերահսկիչ-վերստուգիչ։

2009-2011 թթ․ ՀՀ ֆինանսների նախարարություն ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության ներքին աուդիտի կազմակերպման և ֆինանսական վերահսկողության բաժնի առաջատար վերահսկիչ-վերստուգիչ։

2011-2015 թթ․ եղել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության ֆինանսական վերահսկողության 1-ին բաժնի գլխավոր վերահսկող։

2015-2016 թթ․ եղել է ՀՀ ֆինանսների նախարարության կազմակերպական և հսկողական վարչության հարկային հսկողության կազմակերպման և դիտարկման բաժնի պետ։

2016-2017 թթ․ եղել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հսկողության վարչության տեսչական բաժնի պետ։

2017-2018 թթ․ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հսկողության վարչութան պետի տեղակալ։

2018-2020 թթ․ եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հսկողության վարչության պետ։

20.01.2020-31.05.2023 թթ․ եղել է ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ։

31.05.2023թ․-ից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ է։

Թամազյանը 2014 թվականին ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով։ Ունի Հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային կոչում, ինչպես նաև Քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային կոչում։

Ամուսնացած է:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի